2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Սուրբ մասունքի ընծայաբերում

Սուրբ մասունքի ընծայաբերում
14.01.2026 | 11:53

Պատմաբան, գրող, հրապարակախոս, Վատիկանում հավատարմագրված լրագրող, գերմանացի կաթոլիկ հավատավոր Միքայել Հեզեմանը (հեղինակ է ավելի քան 50 գրքի, որոնց մեծ մասը նվիրված է Սուրբ Եկեղեցուն, պապերին և հոգևոր գործիչներին, քրիստոնեության պատմությանը ևն), ի նշան իր ակնածանքի և սիրո հանդեպ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին է ընծայաբերել Սբ Բարդուղիմեոս առաքյալի հնամենի մասունքարանը՝ կնքված Հռոմեակաթոլիկ Եկեղեցու կարդինալական կնիքով:

Մասունքարանը, Հայրապետական օրհնությամբ, կպահվի Սուրբ Էջմիածնի Գանձատանը՝ մաս կազմելով Մայր Աթոռի սրբոց մասունքների:

Տնօրենություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ